Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Հայի տականքն անգերազանցելի է

Հայի տականքն անգերազանցելի է
31.07.2024 | 17:33

Թուրքական գործակալ, Էրդողանի տակդիր Գարո Փայլանը գտնում է, որ Թուրքիայի հետ հարաբերութկունների չկարգավորման մեղավորը Հայաստանն է:

Այսինքն, ըստ սույն տականքի, Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները, քանի որ Թուրքիան բազմիցս է հայտարարել, որ կկարգավորի հարաբերությունները Երևանի հետ, եթե Հայաստանը կատարի Ադրբեջանի ցանկությունները:

Հենց սրա նման «հայերի» պատճառով էլ հնարավոր եղավ 20-րդ դարի սկզբին ցեղասպանել հայերին իրենց հայրենիք Արևմտյան Հայաստանում:

Հիմա այս անբարոյականն իր թրքամետ զառանցանքները տարածում է հայաստանյան ԶԼՄ-ներով:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3946

Մեկնաբանություններ